Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիի եռակողմ գագաթնաժողովը, որը տեղի կունենա hոկտեմբերի 31-ին, հնարավորություն կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Դեռ շատ խնդիրներ կան: Կարծում եմ՝ դրանք բոլորը կքննարկվեն, այդ թվում՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը: Հուսով ենք, որ այն ինչ-որ կերպ առաջընթաց կգրանցի մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,- ասել է նա:
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին՝ Ռուդենկոն նշել է, որ «այս կյանքում ամեն ինչ կարող է լինել»։ «Եվ քանի որ (Հայաստանի) ղեկավարն ասել է, ուրեմն, հավանաբար, ինչ-որ հիմքեր ուներ այդպես ասելու համար»,- ասել է նա։
Պատասխանելով գործակալության ճշտող հարցին, թե արդյոք գագաթնաժողովի օրակարգում քննարկվելու է Փաշինյանի հայտարարած պատրաստակամությունը՝ ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը մինչև 20 տարով երկարաձգելու մասին փաստաթուղթ, փոխնախարարը մանրամասնել է, որ զորախումբը տեղակայվելու է այս տարածաշրջանում՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ «Նա հստակ մանդատ ունի՝ հինգ տարի, հինգ տարի դեռ չի անցել»,- հավելեց նա։