Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Բաքվում անցկացվելիք COP29 կլիմայական համաժողովից հետո։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում։
Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։ Բեռլինը, ըստ ամենայնի, ցանկանում է տիրանալ Վաշինգտոնի նախաձեռնությանը, որը կողմերին դրդել էր պայմանագիրը ստորագրել որքան հնարավոր է շուտ, նույնիսկ ԱՄՆ ընտրություններից առաջ։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Շոլցը զրույցի ընթացքում նշել է, որ Բեռլինը կողմերին կոչ է անում համարձակ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Ալիևը Շոլցի հետ զրույցում Երևանին մեղադրել է փաստաթղթի տեքստի առաջարկների «զգալի ուշացման» մեջ՝ նշելով, որ դա բացասաբար է անդրադարձել գործընթացի վրա։ Նա նաև հավելել է, որ կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն, և բանակցությունները կշարունակվեն СОР 29-ի ավարտից հետո։