|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանը շարունակում է մշակել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր, որը կներառի նաև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետը։ Այս մասին մայիսի 27-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը շարունակում է մշակել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի նախագիծը, որը սահմանում է մի շարք դիրքորոշումներ, ինչպիսիք են կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղության պայմանագրի ժամկետները և հնարավոր զինադադարը որոշակի ժամկետով։ Եթե, իհարկե, ընդգծում եմ, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան՝ հավելելով, որ փաստաթուղթը պատրաստ լինելուց անմիջապես հետո կփոխանցվի ուկրաինական կողմին։
Դիվանագետը նաև նշել է, որ Ուկրաինան նմանատիպ աշխատանք է տանում և պատրաստում է իր առաջարկները, որոնք մտադիր է ուղարկել ռուսական հուշագրի ստացման հետ միաժամանակ