Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հայաստանում մարտի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 317 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 178 702-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 3265 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մարտի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 837 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4102-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 230 է, ընդհանուր առողջացածներինը՝ 166 410, փաստացի բուժվողներինը՝ 8190 (մեկ օրում ավելացել է 77-ով): Մեկ օրում արվել է 2460 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 776 843 թեստ: