կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-04 22:01
Առանց Կատեգորիա

Բորբոքված ուղեղի արդյունքում կարող էր ծնվել Սփյուռքին սովետական հիմնի այլընտրանքը առաջարկելը

Բորբոքված ուղեղի արդյունքում կարող էր ծնվել Սփյուռքին սովետական հիմնի այլընտրանքը առաջարկելը

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տղաներ և աղջիկներ, պետությունն ու նրա ինստիտուտներն այսքան էժանացնելու, մեր պետական խորհրդանիշերը ծաղր ու ծանակի ենթարկելու իրավունք ձեզ ոչ-ոք չի տվել։ Գիտեմ, ձեզ համար դժվար է, բայց փորձեք հասկանալ, փորձեք գիտակցել, փորձեք պատկերացնել, թե ինչ աներևակայելի ճիգի, նվիրումի ու զոհաբերությունների արդյունքում է կերտվել Հայաստան պետությունը, ինչպես են քայլ առ քայլ, քար առ քար, կաթիլ առ կաթիլ կառուցվել նրա ինստիտուտները։ 
Թվում էր, թե հասկացաք, ՀՀ Օրհներգի փոփոխության տխրահռչակ գաղափարը հետ քաշվեց։ Խորհրդարանական մեծամասնության ղեկավարն հայտարարեց, որ օրակարգում խորհրդանիշերի փոփոխության հարց չկա։ Բայց՝ ոչ, գոյություն չունեցող Սփյուռքի նախարարությունից այսօր Սփյուռքի կառույցներին նամակ է ուղարկվել՝ ոչ ավել, ոչ պակաս «Հայաստանի Հանրապետության ներկայիս օրհներգը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգով փոփոխելու հարցը» քննելու առաջարկությամբ։
Դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ բորբոքված ուղեղի կամ դրա անհույս բացակայության արդյունքում կարող էր ծնվել Սփյուռքին սովետական հիմնի այլընտրանքը առաջարկելը։ Բայց, իրականում առաջարկն հենց այդ էր, գրության բովանդակությունն արտացոլում է այն մղձավանջը, ինչի միջով անցանք այս օրերին։ 
Խնդիրն այսքանով չի ավարտվում։ Ինչու՞ պիտի Սփյուռքը քննարկի ոչ պաշտոնական մի առաջարկություն-ցանկություն, եթե անգամ այն հղացել է որևէ պատգամավորի գլխում ու նավարկել ֆեյսբուքյան տիրույթում։ Չհաստատված կառավարության ծրագրի, չհաստատված կառավարության կառուցվածքի պայմաններում, այդ ո՞ւմ անունից եք նամակն ուղարկում։ 
Տղաներ և աղջիկներ, իր բոլոր թերություններով հանդերձ, սա պետություն է՝ Հայաստանի Հանրապետությունը, ուր կան պետական հաստատված ընթացակարգեր և օրենքներ։ Մի չարաշահեք պարզ բաներ չիմանալու հավանականությունը, ձեր սխալներից արդեն մեր շունչը կտրվում է
»։

04.02. 2019


04.02. 2019