Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք գնում են իրենց ճանապարհով, սա ակնհայտ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների միջև տարաձայնություններն այնքան խորն են, որ հնարավոր չի եղել հաղթահարել և ընտրությունների գնալ միասնական ցուցակով։
«Դուք ճանաչո՞ւմ եք երկու մարդու, որոնց մեջ որևէ տարաձայնություն չլինի»,-հարցը հակադարձեց Ռոբերտ Քոչարյանը։
Նա արձանագրեց, որ ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են, բայց այս ընտրությունների ժամանակ կան մրցակիցներ, որոնց հետ կա անհաղթահարելի տարաձայնություններ ՀՀ ապագայի, ներկայի, անվտանգության հարցերի առումով։
«Դրա համար կան մրցակիցներ, որոնց հետ հնարավոր չէ որևէ համագործակցություն, և այլ տիպի մրցակիցներ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․