կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-21 14:18
Առանց Կատեգորիա

Գուցե անսաք վարչապետի հորդորին՝ «հանգիստ նստեք տեղներդ» ու գործ անեք

Գուցե անսաք վարչապետի հորդորին՝ «հանգիստ նստեք տեղներդ» ու գործ անեք

Հասարակական, քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ, շատ անկեղծ եմ ասում․ ամեն Աստծո օր համակարգչին՝ լրահոսին եմ մոտենում մի ներքին տագնապով․ տեսնես այսօր ի՞նչ «նվեր» է սպասվում մեզ վերևներից։ Դե, Մշակույթի նախարարությունից «ուրախ» լուրերի պակաս չկա։ Եթե տխուր չլիներ, արժեր մի փոքր զվարթանալ այս անուրախ կյանքում․․․
Բայց, շատ-շատերի պես, ես էլ հայրենիքիս տագնապների վրա ուրախացողը չեմ, իսկ հեծանիվ հայտնագործողների այս ընթացքն ու վարքագիծն արդեն բոլորովին զվարճալի չէ, հիասթափեցնող է, անգամ վարդագույն ակնոց դնելու ներքին հրահանգս չի աշխատում, ու չեմ կարող չընդվզել։

Տղաներ և աղջիկներ, լրջացեք․ մի արժեզրկեք ձեր խոսքի արժեքը, թեև այն արժեզրկելու իրավունքը ձերն է։ Բայց, այ մեր պետական ինստիտուտներն, ուր հայտնվել եք, արժեզրկելու իրավունք մի՞թե ունեք։ 

Մի՞թե ինքնաիրավչություն չէ, երբ քաղաքական մեծամասնության ղեկավարն հայտարարում է, որ օրակարգում ՀՀ Օրհներգի փոփոխության հարց չկա, ու մեկ էլ նույն խմբակցությունից մի պատգամավոր անհատական նախաձեռնությամբ օրհներգի տեքստի մրցույթ է նախաձեռնում ու մրցութային անձնական աշխատանքային խումբ ձևավորում։ Այսպիսի լիազորություններ որտե՞ղ են ամրագրված, ո՞վ է հաստատել այդ աշխատանքային խումբը և նրան օժտել այդպիսի լիազորություններով։ Ու այստեղ սկսվում է զվարճալին ու զավեշտականը․ հին օրերի ներկայացուցչական կաղապարով հղացած այդ աշխատանքային խմբում ընդգրկված արհեստավարժներն իրենց հարց տվե՞լ են՝ ո՞ւմ անունից են հանդես գալիս․ արդյոք գրողների միությունը, կոմպոզիտորների միությունը կամ Մայր Աթոռը նրանց լիազորե՞լ են իրենց հաստատությունների անունից հանդես գալ։

Տղաներ և աղջիկներ, պետական խորհրդանշանները պաշտպանված են ՀՀ օրենքով, այդ խորհրդանշանների թիկունքում հայ ժողովրդի դարերի պատմությունը, իղձն ու ուղերձը կա, անլրջության դաշտում դրանք արժեզրկելու և անարգելու իրավունք չունեք, օրենքով չունեք /Քր․ օրենսգիրք․ 331 հոդված/։

Գուցե անսաք վարչապետի հորդորին՝ «հանգիստ նստեք տեղներդ» ու գործ անեք»: