կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-20 12:06
Տարածաշրջան

Թուրքիան վարձել է Ցեղասպանությունը ժխտող իրավաբանական ընկերության, որը նրան կպաշտպանի ցուցարարների դատական հայցի քննության ընթացքում

Թուրքիան վարձել է Ցեղասպանությունը ժխտող իրավաբանական ընկերության, որը նրան կպաշտպանի ցուցարարների դատական հայցի քննության ընթացքում

Թուրքիան վարձել է Հայոց ցեղասպանությունը ժխտող իրավաբանական մի ընկերության, որը կպաշտպանի երկիրը 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցների գործողություններից տուժածների ներկայացրած դատական հայցի քննության ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կայքից:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում  2017 թվականի մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ բողոքի խաղաղ ցույց էր կազմակերպվել: Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցները հարձակվել էին խաղաղ ցուցարարների, այդ թվում` հայերի և քրդերի վրա: Նրանք ծեծկռտուք էին սկսել այն ժամանակ, երբ ցույցի մասնակիցներից մեկը պարզել էր քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) դրոշը: Հարձակման հետևանքով տուժել էր 9 մարդ:

Ոստիկանական դեպարտամենտի խոսնակ Դասթին Սթերնբեքը տեղեկացրել էր, որ կատարվածի առնչությամբ 2 մարդ ձերբակալվել է (Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակից): Նրանցից մեկը մեղադրվում էր բախման ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու մեջ:

«Նման հարձակումներ չէինք սպասում տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում, թեև դրանք սովորական են Էրդողանի կառավարած Թուրքիայում եւ այլ բռնատիրական երկրներում։ Թուրքիան փորձում է իր անհանդուրժողականությունը Միացյալ Նահանգներ փոխադրել»,- այս առնչությամբ հայտարարել էր Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը հարձակման մի մասը տեսագրել և տեղադրել էր Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Ցույցը կազմակերպվել էր  ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և քրդական, ասորական ու հունական կազմակերպությունների կողմից:

Image may contain: one or more people and text