կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 13:35
Տարածաշրջան

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող նորահրատարակ գիրքը ձոնվել է Էրդողանին

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող նորահրատարակ գիրքը ձոնվել է Էրդողանին

Թուրքիայում իր «պատմական» ստեղծագործություններով հայտնի Քադիր Մըսըրօղլուն Հայկական հարցի մասին նոր գիրք է հրատարակել:

 

«Մինչ հայերը 1915 թվականի դեպքերի 100-ամյա տարելիցին են պատրաստվում, տեղահանությունների 100-ամյակի կապակցությամբ լույս է տեսել Հայկական հարցի վերաբերյալ, ենթադրաբար, ամենաճիշտ տեղեկությունների աղբյուրը»,- գրում է թուրքական Haberler կայքը:

 

Գիրքը բաղկացած է 7 բաժնից, որոնցում հեղինակը անդրադարձել է նաև ԼՂՀ-ին և Խոջալուին: «Ամեն տարի «1915-ի տեղահանությունը» ցեղասպանության մասին պնդումներով է բնութագրվում, որն իրականում «փոխադարձ հարված» է եղել»,- գրքի առաջաբանում նշել է նա: 

 

Մըսըրօղլուն նույնիսկ մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին, պնդելով, թե իբր այդ ամենը տեղի է ունեցել «Օսմանյան կայսրությանն անհավատարիմ» հայերի պատճառով, և նախահարձակ եղողները հենց հայերն են եղել, իսկ թուրք ազգն այդ ամենը «մոռացել և ներել է»:

 

Նա իր այս ստեղծագործությունը ձոնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «1915 թվականին ռազմական անվտանգության նկատառումներով իրականացված տեղահանության ընթացքում տարբեր պատճառներով կյանքը կորցրած հայերի ժառանգներին ցավակցած, առաջին անգամ թուրք ժողովրդի կողմից առաջնորդ ընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձոնելը մեծ պատիվ է ինձ համար»,- գրել է հեղինակը: