|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Պեկինի լեզվի եւ մշակութի համալսարանում, Չինաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանութան աջակցությամբ ցուցադրվել է հայ ժամանակակից կինոռեժիսորներ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը:
Մեծ եղեռնը վերապրած եւ ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքի մասին պատմող այս ֆիլմը դիտել են Պեկինի տարբեր համալսարանների ուսանողներ, այդ թվում` նաեւ Պեկինում սովորող հայ երիտասարդները: Ֆիլմը ցուցադրվել է հայերեն լեզվով եւ ուղեկցվել ֆրանսերեն ու չինարեն լուսագրերով: