|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թուրքական Hurriyet թերթի հետ հարցազրույցում կոչ է արել Վենեսուելայում տիրող իրավիճակի վերաբերյալ սխալներ թույլ չտալ՝ հիմնվելով արևմտյան պետությունների կարծիքների վրա. հայտնում է РИА Новости-ն:
«Այժմ նրանք ասում են, որ Մադուրոն (Վենեսուելայի նախագահ-խմբ.) վատ մարդ է, և մենք պետք է փոխարինենք նրան: Իսկ ի՞նչ կլինի, եթե վաղն էլ ասեն, որ չեն ցանկանում Էրդողանին (Թուրքիայի նախագահ –խմբ.)կամ Պուտինին (ՌԴ նախագահ-խմբ.): Ի՞նչ կլինի այն ժամանակ: Ո՞վ իրավունք ունի նման հարցերում որոշում կայացնելու: Մենք չպետք է սխալ գործենք»,- ասել է Պեսկովը: