Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սա՛ Հայաստան է և վերջ:Ո՛չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստանը չէ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձման դնել, ինչպես նաև մնացած Հայոց հողերը: Ո՛չ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի հանձնումը ...»:
«Եթե ձեզ ասեն` ես զոհվել եմ, մի հավատացեք. ես Ստամբուլի մոտ եմ ընկնելու»
«Զինվորին չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի»
Ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը ծնվել է 1942 թվականին՝ Թիֆլիսում: 1947-1959թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում, ապա ընդունվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից էլ հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ:
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
Ազգալդյանը Արցախում նախ գործել է Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը:
Լեոնիդ Ազգալդյանը զոհեվլ է 1992 թ. հունիսի 21-ին՝ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ՝գնաց թշնամու դավադիր կրակոցներից։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։