Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախի ու Հայաստանի վիճակն օր օրի դառնում է ավելի ու ավելի վտանգավոր։Սեպտեմբերի 2-ի հանրահավաքն, ի աջակցություն Արցախի, տպավորիչ էր։Չեմ ցանկանում անդրադառնալ ելույթ ունեցողների մտքերին։ Ամեն դեպքում, տպավորությունս այնպիսին էր, որ ինչպես 2021,2022թթ․ հավաքված ժողովուրդն ավելի վճռական էր տրամադրված, քան հարթակից խոսողները։ Հարց է առաջանում․ Ինչու՞ հանրահավաքը չունեցավ շարունակություն։ Գուցե պատճառն այն է,որ ընդդիմադիր տարբեր նախաձեռնություններ չեն միավորվում, մեկ ընդհանուր օրակարգի շուրջ՝ «Վռնդել ազգադավ իշխանությանը, ամեն մեկը մտածելով, որ հենց իր շուրջը պետք է լինի միավորումը։ Արդյոք, հենց այդ չի՞ այս ազգադավ իշխանության «հաջողության» գրավականը։Բազմահազարանոց հանրահավաքի անունից խնդրում եմ․ Մոռացե՛ք անձնական, կուսակցական հավակնությունների մասին,կրկնեմ՝ այսօր պետք է շարժվել մեկ օրակարգով․ «Վռնդել ազգադավ իշխանությանը», փրկելու համար Արցախն ու Հայաստանը։ Վաղն արդեն ուշ կլինի։Հետո կասենք․ «Մենք եղանք արցախցի, հայաստանցի,սյունեցի,լոռեցի, լիբանանահայ, ֆրանսահայ, ռոբերտական, սերժական, լևոնական, դաշնակցական, աժբական, արևմտամետ, ռուսամետ, բայց ոչ միասնական հայ ժողովուրդ»»։