|
Փոխարժեքներ
15 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման և Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ եվրոպացիների հետ քննարկումներն անիմաստ կլինեն, եթե նրանք իրականում խաղաղություն չեն ցանկանում։
«Իհարկե, ինչ-որ փուլում եվրոպացիների հետ պետք է քննարկել այս հարցերը։ Այլ բան է, եթե նրանք իրականում խաղաղություն չեն ցանկանում, ապա այդ քննարկումներն անիմաստ կլինեն»,- «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Պեսկովը՝ նաև նշելով, որ եթե եվրոպացիների հետ պայմանավորվածությունների հասնելու հնարավորություն չլինի, Ռուսաստանը կհասնի իր նպատակներին ուժի միջոցով։