Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հրապարակախոս Կարինե Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Մարզահամերգային համալիրի վաճառքին ու համալիրի տարածքում նախատեսված ժամանցի վայրերի կառուցմանը: «Շատ լավ կլիներ, որ այնպիսի որոշումներ ընդունվեն, որտեղ հանրության կարծիքը ևս առկա է: Խաղատների մասին օրենքն այնքան տխրահռչակ է, որ դրա վատ հետևանքներն անընդհատ ենք տեսնելու: Համալիրն ավագ սերնդի համար նվիրական կառույց է և այն պետք է ազգայնացվի: Օրինակ ես այդպես էլ չհասկացա, թե ինչու տվեցին այն ՊՆ-ին»,- ասաց Հակոբյանը: Նրա կարծիքով` համալիրը պետք է հանձնվի Մշակույթի նախարարությանը: Հրապարակախոսի դիտարկմամբ` Մարզահամերգային համալիրի շինությունը հենց սկզբից պետք է ավելի մոտ կառուցվեր փողոցին: Ըստ նրա, այդ կերպ համալիրն ավելի հեռու կլիներ Հայոց ցեղասպանության թանգարանից: «Իսկ ինչ վերաբերում է խաղատներին, պետք է ասեմ, որ այն մի յուրօրինակ միջավայր է պահանջում և ժողովրդին մոտ բերելը պարզապես աններելի է: Այս ամենը կատարվում է, քանի որ բավարարար աղմուկ չի բարձրանում: Որ այսպես գնա, վաղն էլ կարող է ասեն, որ Եղեռնի հուշահամալիրն ավելորդ է, կամ էլ կարող են Օպերան հյուրանոց դարձնել»,- ասաց Կարինե Հակոբյանը: