կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-07 13:10
Արցախ

Հայտնի են ԱՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները

Հայտնի են ԱՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի և բարեկամության շրջանակների և խմբերի նոր կազմերը ձևավորելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում ձևավորվել են՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը

1․Համանախագահ՝ Արթուր Թովմասյան – ԱՀ ԱԺ նախագահ

2․Դավիթ Մելքումյան-«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար

3․Արթուր Մոսիյան-«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար

4․Դավիթ Գալստյան- Արցախի «Արդարություն» խմբակցությանղեկավար

5․Մարսել Պետրոսյան-«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար

6․Արթուր Հարությունյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար

7․Սեյրան Հայրապետյան — Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

8․Վահրամ Բալայան-Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

9․Սևակ Աղջանյան-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

10․Արամ Գրիգորյան-Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

11․Վլադիմիր Կասյան-Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

12․Արամ Հարությունյան-Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

13․Մետաքսե Հակոբյան- Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ

14․Էլեոնորա Ավանեսյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար

15․Նունե Մելքումյան-«Միասնական հայրենիք» խմբակցության անդամ

16․Հանձնաժողովի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան- ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար

Նշանակվել են նաև բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները: ԱԺ նախագահի հանձնարարությամբ առաջիկա օրերին խմբակցությունների և հանձնաժողովների նախագահները կներկայացնեն նաև բարեկամության խմբերում և շրջանակներում իրենց խմբակցության կամ հանձնաժողովի անդամներին ընգրկելու մասին առաջարկները: Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ բարեկամության շրջանակներում, որտեղ պարտադիր չէ պատգամավոր լինելը, կընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և հասարակական ակնառու գործիչներ:

«Արցախի Հանրապետություն—Լիտվայի Հանրապետություն» բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Դավիթ Մելքումյան

«Արցախի Հանրապետություն—Եվրախորհրդարան» բարեկամական խումբ

Նախագահ՝ Վահրամ Բալայան

«Արցախ—Ֆրանսիա» բարեկամության շրջանակ

Պատվավոր նախագահ Արթուր Թովմասյան

Նախագահ՝ Աշոտ Ղուլյան

«Արցախի Հանրապետություն — Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խումբ

Նախագահ՝ Արամ Գրիգորյան

Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Գագիկ Բաղունց

«Արցախ– Կանադա» բարեկամական խումբ

Նախագահ՝ Արթուր Հարությունյան

«Արցախ—Ավստրալիա» բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Դավիթ Իշխանյան

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին