|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.92 |
| EUR | ⚊ | € 444.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.9181 |
| GBP | ⚊ | £ 509.29 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
2020 թվականի հունվարի 1-ից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերի համար։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»: