Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առաջին անգամ կազմակերպել և իրականացրել է բեռնափոխադրում Հայաստանից Ղրղզստան: Ինչպես տեղեկացնում է ՀԿԵ-ն, 192 երկաթուղային կայարան և 7 երկրների սահման անցնելուց հետո՝ 2019 թվականի հունվարին ԿՈՄԱՑՈՒ PC 300 էքսկավատորը հասել է ղրղզական Ալամեդին քաղաք:
««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մասնագիտական մոտեցումը և աշխատակիցների փորձը, համագործակցությունը բեռնման և բեռնաթափման աշխատանքներ իրականացնող «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ-ի հետ, թույլ տվեցին մշակել առավել քան մրցակցային գին ունեցող որակյալ ծառայություն»,- նշում է ընկերությունը:
Նման ոչ ստանդարտ չափսեր ունեցող տեխնիկայի դեռևս միակ փոխադրումը Ղրղզստան իրագործվել է հաջող, ինչը բարձր գնահատականի արժանացավ «ՀԿԵ» ՓԲԸ գործընկերի կողմից: «ԻԿՈ Մաշիների» ՍՊԸ լոգիստիկայի գծով տնօրենը նշեց.
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: