| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՌԴ նախագահին առընթեր գործարարների իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը Մոսկվա-Երևան-Մինսկ-Քիշնև-Տալլին տեսակամրջի ընթացքում չմեկնաբանեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նկատմամբ ՀՀ-ում տարվող քաղաքականությունը, որը հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ընկերությանը 2018-ի նոյեմբերի 21-ին տուգանեց 30 միլիոն դրանով՝ մենաշնորհային դիրքի չարաշահման համար: Իր հերթին «Հարավկովկասյան երկաթուղի»-ը դատի է տվել ՏՄՊՊՀ-ին:
«Ես կոնկրետ դեպքերին չեմ հետևում, քանի որ դրա համար պետք է դիմում ստանանք ընկերության կամ ձեռնարկատիրոջ կողմից: Նման դիմում չի ստացվել, հատկապես երբ դա պետական ընկերություն է և չի մտնում մեր պարտավորությունների մեջ: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք ընդունել յուրաքանչյուր դիմում՝ կապված ՀՀ-ում ռուսական ընկերությունների գործունեության հետ և հակառակը»,-ասաց ՌԴ տնտեսական օմբուդսմենը: