|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սկսվել են առաջին էշելոնի պաշտոնանկությունները։ Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել է ՀԿԵ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը։ Նրա փոխարեն գլխավոր տնօրենի խորհրդական է նշանակվել ՌԴ քաղաքացի Դավիթ Վարդանյանը, որը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակից է։
Այս գերատեսչությունը մշտապես իր ուշադրության տիրույթում է պահում հայկական երկաթգիծը։ Մեր տեղեկություններով, Արմեն Դարբինյանն ամեն ինչ արել է աշխատանքը չկորցնելու համար, ընդհուպ դիմել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությանը՝ Մոսկվա։ Արդյունքում նշանակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական։ Երկաթուղուց մեր լուրը հաստատեցին»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: