կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-15 11:09
Իրավական

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն ՀՀ-ից ապօրինի կերպով ստացել է առանձնապես խոշոր չափերով գումարներ. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն ՀՀ-ից ապօրինի կերպով ստացել է առանձնապես խոշոր չափերով գումարներ. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն

«Շին Արտս» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Սահակյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու վերաբերյալ. տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

Սամվել Սահակյանը նշեց, որ 2008թ.-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և  Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է Կոնցեսիոն պայմանագիր, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունը սուբսիդավորում է (մասնակի փոխհատուցում է) Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին համաձայնեցված ծավալներով և ուղղություններով ուղևորափոխադրումների տարեկան վնասը՝ այդ վնասների հաստատված հաշվարկների ներկայացման պարագայում:

«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից սուբսիդիայի հաշվարկներում ուղղակիորեն սուբսիդավորման համար արտացոլվել են իրականությանը չհամապատասխանող առանձնապես խոշոր չափերով ավել գումարներ:

Ենթադրվում է, որ հիշյալ հաշվարկների իսկության համար պատասխանատվություն կրում են գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը, որը պաշտոնավարել է 2008-2012 թվականներին, գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ով պաշտոնավարել է 2012 թվականի փետրվարից մինչև 2015 թվականի սեպտեմբերի 8-ը, գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանը, քանի որ ակնհայտ է, որ ֆինանսական բնույթի հաշվետվությունները ներկայացվում են գլխավոր հաշվապահի և տնօրենի կողմից: Նրանք ցանկացել են վստահությունը չարաշահելու միջոցով Հայաստանի Հանրապետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար»,-ասաց Սամվել Սահակյանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով: