Այսօր՝ ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Պարզվել է՝ մահացածը 54-ամյա Խաչատուր Քիթափսզյանն է:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես ուղեմասի տնօրեն, իսկ «07»-ի վարորդը աշխատում է նույն ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է սկսվել: