|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գերմանիան ճանաչել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին` որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Այդ մասին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. հայտնում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է Գուիադոյին, ապա մինչև երեկ չի հայտարարվել նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Այդ իսկ պատճառով Գուաիդոն այժմ այն մարդն է, որը, սպասվում է, կնախաձեռնի այդ ընտրությունների անցկացումը: Եվ այդ խնդիրն իրականացնելու համար նա է լեգիտիմ ժամանակավոր նախագահ` Գերմանիայի և եվրոպական այլ երկրների տեսանկյունից»,- ասել է Մերկելը:
Այսօր Գուաիդոյին ճանաչել են նաև Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: