Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայում հակասություններ կան «Հյուսիսային հոսք-2»–ի շուրջ, բայց «Հյուսիսային հոսք-1»–ով անցնող գազը չի զիջում Ուկրաինայից տարանցիկ գազին. ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵԽԽՎ տեսաուղերձում:
«Ես գիտեմ «Հյուսիսային հոսք-2»-ի հետ կապված հակասությունների մասին, ես գիտեմ շատ անդամ երկրների դիրքորոշումը: Ամեն դեպքում, ես ուզում եմ նշել, որ գազը «Հյուսիսային հոսք-2» դեռ չի հասել, իսկ «Հյուսիսային հոսք-1» գազը ոչնչով վատը չէ, քան այն, որ տրանզիտով անցնում է Ուկրաինայով, կամ գազը, որը Ռուսաստանից գալիս է Թուրքիայի տարածքով»,- ասել է Մերկելը:
Նա հավելել է, որ Գերմանիան «որոշում է կայացրել կառուցել «Հյուսիսային հոսք-2»-ը, սա քաղաքական պայքար է, որը շատերը այլ կերպ են տեսնում»:
«Հյուսիսային հոսք 2»-ը նախատեսում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազի ընդհանուր տարողությամբ գազատարի երկու խողովակների կառուցում` Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովի միջով դեպի Գերմանիա: Ծրագրին ակտիվորեն հակադարձում են ԱՄՆ-ը, որը խթանում է իր հեղուկացված բնական գազի արտահանումը ԵՄ, ինչպես նաև Ուկրաինան և եվրոպական մի շարք երկրներ: Վաշինգտոնը 2019-ի դեկտեմբերին պատժամիջոցներ կիրառեց գազատարի նկատմամբ, որի արդյունքում շվեյցարական Allseas-ը ստիպված դադարեցրեց աշխատանքներն այդ ուղղությամբ: ԳԴՀ-ն աջակցում է գազատարի շինարարության ավարտին և մերժում Միացյալ Նահանգների միակողմանի արտատարածքային պատժամիջոցները: