|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ Իտալիան խանգարել է նախարարներին` ճանաչել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին` որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Բրյուսելում դիվանագիտական աղբյուրին հղումով:
«Համաձայն այն տեղեկության, որ ես ունեմ, Իտալիան ԵՄ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ վետո է դրել ԵՄ-ի հայտարարության վրա, որը պետք է աներ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Հայտարարությունում ասվում էր, որ ԵՄ-ն կճանաչի Գուաիդոյին, եթե նոր նախագահական ընտրություններ չանցկացվեն»,- պատմել է աղբյուրը: