|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստակամություն է հայտնել շարունակել մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման գործում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Trend» գործակալությունը, այս մասին Գերմանիայի կանցլերն նշել է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղարկած շնորհավորական նամակում:
«Ես վստահ եմ, որ Ադրբեջանը, ինչպես նաև ողջ տարածաշրջանը կկարողանան իրենց ներուժն ամբողջությամբ զարգացնել միայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումից հետո: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ` Գերմանիան հետագայում էլ շարունակելու է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև աջակցելու է համանախագահների ջանքերին»,- ասել է Մերկելը: