|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հյուսիսային Կորեան իր արևելյան ափից արձակել է երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ` համաձայն Հարավային Կորեայի զինված ուժերի հայտարարության: Դա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ արձակումն է. հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ հրթիռներն արձակվել են չորեքշաբթի երկրի Ուոնսան տարածաշրջանից:
Անցյալ շաբաթվա արձակումն առաջին նման սադրանքն էր հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումից հետո: Հյուսիսային Կորեան այդ գործողությունը որակել է որպես «հանդիսավոր նախազգուշացում» Սեուլին` Վաշինգտոնի հետ պլանավորված զորավարժությունների համար, որոնք նա համարում է պատերազմի նախապատրաստություն: