|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր, «Ազերբայջան սաաթի» («Ադրբեջանի ժամ») հաղորդաշարի հեղինակ Գանիմաթ Զահիդովը Facebook-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի անձնագրային գլխավոր բաժանմունքում 10 աշխատակից է հեռացվել աշխատանքից այլ երկրների քաղաքացիների Ադրբեջանի անձնագրեր վաճառելու պատճառով: Այդ մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Զահիդովի հավաստմամբ՝ Ադրբեջանի անձնագիր ստացած օտարերկրացիների թվում են Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) անդամներ, որոնց մի մասը՝ Իրաքից:
Ըստ նույն տեղեկության՝ նշված «քաղաքացիները» նախ պահվել են Բաքվի «Ռամադա» հյուրանոցում, այնուհետև՝ ուղարկվել եվրոպական երկրներ: Տեղեկությունը բացահայտվել է հենց Եվրոպայում, որտեղ պարզել են, որ նշված մարդկանց անձնագրերը կեղծ են:
Ի դեպ, «Ռամադա» հյուրանոցը պատկանում է Ադրբեջանի նախագահի թիկնազորի պետ Բեյլար Էյուբովին: Զահիդովը նշում է, որ նախկինում Ադրբեջանում ՔԲԿ-ի անդամներին անձնագրեր տրամադրելու գործը վերահսկում էր Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը, իսկ նախարարության կազմալուծվելուց հետո գործը ստանձնել է Էյուբովը՝ անմիջապես Իլհամ Ալիևի հանձնարարությամբ: