| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ընտրություններին չի թույլատրվում մասնակցել 2012 թ. հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիներին տրամադրվող կենսաչափական անձնագրերով կամ նույնականացման քարտերով: Պատճառն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում ամրագրված է, որ ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել անձնագրով (առանց կենսաչափական տվյալների), լիազոր մարմնի կողմից տրված՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով, իսկ զինծառայողները՝ զինվորական վկայականով կամ զինվորական գրքույկով, եթե քվեարկում են զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակով:
«Եթե քաղաքացին քվեարկության օրը չի կարող ներկայացնել անձնագիր` այն կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու պատճառով, կարող է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն` ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար:
Քաղաքացին դիմումը պետք է ներկայացնի անձամբ: Դիմումի հետ ներկայացվում է 35 x 45 մմ չափի երկու գունավոր լուսանկար: 
Ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար պետական տուրք չի գանձվում: Այն տրվում է դիմում ներկայացնելուց հետո անմիջապես»,- ասված է հայտարարության մեջ: