կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-17 20:01
Հասարակություն

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցակետերը պատրաստ են ընդունել ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցակետերը պատրաստ են ընդունել ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր հանդիպել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներքին անձնագրերով առաջիկայում ՀՀ տարածք մուտք գործելու ընթացքում հանդիպող հնարավոր խնդիրներին, վերջիններիս լուծման տարբերակներին:

Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները նշել են, որ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցման կետերը տեխնիկապես պատրաստ են ընդունել ՌԴ քաղաքացիներին, որի համար կատարվել են համապատասխան ծրագրային փոփոխություններ և այժմ գտնվում են ավարտական փուլում:

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների շուտափույթ լուծմանը: