|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան մեկնել ներքին անձնագրերով: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքներով, գրում է ТАСС-ը:
«Շատ կարևոր է համարվում մարդասիրական ոլորտը (երկու երկրների համագործակցության), մեր մարդկանց միջև ուղիղ կապերի ընդլայնումը: Մենք պայմանավորվել ենք ընթացիկ այցի շրջանակում, որ մեր երկրի բնակիչները կկարողանան Հայաստան մեկնել ներքին անձնագրերով, ինչի մասին ստորագրվել է փաստաթուղթ: Դա կամրապնդի համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին է մարդասիրական փոխգործակցությունը»,- ասել է Մեդվեդևը:
Կարեն Կարապետյանն, իր հերթին, հույս է հայտնել, որ որոշումը կխթանի մշակութային- մարդասիրական հարաբերությունների զարգացումը:
«Ես կարծում եմ, որ դա լուրջ խթան կհանդիսանա մշակութային-մարդասիրական հարաբերությունների զարգացման համար: Ինձ թվում է, որ Հայաստանը, որպես Ռուսաստանի քաղաքացիների այցելության համար երկիր, խիստ թերագնահատված է»,- ասել է Հայաստանի վարչապետը: