կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-01 13:51
Տարածաշրջան

Գիրք չկարդացող, ԱՄՆ-ին թշնամի համարող. Թուրքիայի հասարակության 2018-ի բնութագիրը

Գիրք չկարդացող, ԱՄՆ-ին թշնամի համարող. Թուրքիայի հասարակության 2018-ի բնութագիրը

Հրապարակվել են Թուրքիայի Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կողմից անցկացվող «Թուրքիայի սոցիալ–քաղաքական միտումները» խորագրով ամենամյա հետազոտության արդյունքները:  2018-ին անցկացված հարցումները, ինչպես նախորդտարիներին, այս տարի ևս նպատակ են ունեցել պարզելու հասարակության ընկալումներն իրենց հուզող առաջնային խնդիրների վերաբերյալ:

Հետազոտության արդյունքները, ըստ հիմնական ուղղությունների, ներկայացնում ենք ստորև.

Թուրքիայի բնակչության ամենաստվար հատվածն իրեն հավատացյալ ու պահպանողական է համարում

Հարցվածների 30.9%-ը իրեն համարել է հավատացյալ

13.5%-ը՝ պահպանողական

16.9%-ը՝ հանրապետական/քեմալիստ

6.3%-ը՝ սոցիալ դեմոկրատ

44.4-ը՝ հավատացյալ-պահպանողական:

Թուրքիայի բնակչության ամենամեծ խումբը երկրի թիվ մեկ խնդիրը համարում է տնտեսության վիճակը

Հարցվածների 27%-ը երկրի համար ամենամեծ խնդիրն է գործազրկությունը

17.8%-ը կյանքի թանկությունը

17.8%-ը տնտեսության վիճակի վատթարացումը:

21.9%-ն ասել է, որ տնտեսական զարգացումները որևէ կերպ չի ազդում իր վրա, 33.6-ն էլ հաջող է համարել կառավարության տնտեսական քաղաքականությունը:

Արտաքին հարաբերություններ և վտանգներ

Հարցվածների 41.9%-ը կարծում է, որ Թուրքիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ի կազմից, 58.7%-ը հակառակ կարծիքին է:

48.9%-ը կարծում է, որ Թուրքիան պետք է շարունակի անդամակցության բանակցությունները Եվրամիության հետ:

18.8%-ը կարծում է, որ Թուրքիան բաժանման վտանգի տակ է:

ԱՄՆ-ն Թուրքիայի համար թշնամի երկիր են համարել հարցվածների 81.9%-ը, Իսրայելը՝ 63.3%-ը:

Ամեն հինգերորդը ցանկանում է լքել երկիրը

Նախագահականին վստահում է հարցվածների 44.1%-ը, մեդիայի նկատմամբ վստահությունը 31.9%-է:

Թուրքիայում ապրելուց գոհ է հարցվածների 38.8%-ը, որոնց մեծամասնությունը իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ընտրող է: Դժգոհ է 19.8%-ը:

Հնարավորության դեպքում արտերկրում ապրելու ցանկություն ունեցողները կազմում են 20%, դրանք էլ հիմնականում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության ընտրողներն են: Դրսում ապրելու ցանկություն չունեցողները կազմում են 60%:

10 հոգուց 6-ը գիրք չի կարդացել

2018-ին ընդհանրապես գիրք չկարդացածները կազմում են հարցվածների 60.9%-ը:

Թերթ չկարդացածները՝ 57.5%, երբեք թատրոն չգնացածները՝ 81.4%, կինոթատրոն չգնացածները՝ 35.3%:

Գրեթե բոլորը հեռուստացույց են դիտում

Հեռուստացույց են դիտում հարցվածների 94.3%-ը (միջինը` օրական 3.5 ժամ):

Հարցվածների 53.8%-ը չի ցանկացել ունենալ միասեռական հարևան, 45.8-ը՝ փախստական հարևան:

Ermenihaber.am