Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է խորհրդարանի ղեկավարին յոթերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Ազգային ժողովը բոլոր ջանքերը կգործադրի՝ նպաստելու երկրի առաջընթացին:
Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում, զրուցակիցները կարևոր են համարել խորհրդարանի ակտիվ գործունեությունը ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովը նոր քաղաքական մշակույթի ձևավորման, երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ է, և հուսով է, որ խորհրդարանական բոլոր ուժերն այն առավելագույնս արդյունավետ կօգտագործեն՝ ի շահ նոր Հայաստանի ու ժողովրդի:
Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում համագործակցել խորհրդարանի հետ և աջակցել օրենսդիր մարմնի գործունեությանը: