|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին:
Նախագահը և պատրիարքը զրուցել են ազգային-եկեղեցական հարցերի, Հայաստանի և Հայ առաքելական սուրբ եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության, Երուսաղեմի հայոց պատրիարքության գործունեության, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում հայոց եկեղեցու դերի և նշանակության մասին:
Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է սուրբ հողում բազմադարյա պատմություն և հարուստ ավանդույթ ունեցող Երուսաղեմի նվիրապետական աթոռի գործունեությունը հայոց հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու և այն գալիք սերունդներին փոխանցելու գործում:
Հաշվի առնելով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է ըստ անհրաժեշտության աջակցելու Երուսաղեմի հայոց պատրիարքությանը իր այդ կարևորագույն առաքելության իրականացման ճանապարհին: