Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության նիստից հետո լրագրողները տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեցին` ընտրություններից հետո սպասվող ներդրումային բումը ե՞րբ կլինի, քանի որ պատճառաբանվում էր, որ ԱԺ ընտրությունները, քաղաքական կայունությունն անհրաժեշտ են, որ ներդրումներ լինեն:
«Միշտ հստակ առաջարկներ կան: Ներդրումների մասին պիտի ավելի հավասարակշռված սպասումներ, քննարկումներ ունենալ: Ներդրումներն, այո, կայունություն են սիրում, և հիմա կա կայունություն: Ես կարծում եմ` դա նպաստավոր է լինելու առաջիկա ամիսներին ծրագրերի առաջխաղացման հարցում: Ներդրումները նաև երկար ժամանակ են պահանջում: Այսինքն` ցանկացած ներդրումային առաջարկություն քննարկման պահից մինչև ավարտն անցնում է ճանապարհ»,- պատասխանեց Խաչատրյանը:
Նա նշեց, որ չկա կառավարության այնպիսի նիստ, որտեղ երկու-երեք ներդրումային ծրագիր չքննարկվի և դրանց աջակցություն չցուցաբերվի` կա'մ մաքսատուրքերից ազատման, կա'մ ԱԱՀ-ի հետաձգման ձևով:
Հարցին` տնտեսական հեղափոխությունը մեկնարկե՞լ է, նախարարը պատասխանեց. «Այո, տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է այն պահից, երբ վարչապետը և կառավարությունը հաստատել և վերահաստատել են, որ այլևս բոլորն ազատ են իրենց գաղափարների և ծրագրերի իրականացման հարցում, և կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, որպեսզի այդ ծրագրերն իրականացվեն անխափան ու անխոչընդոտ եղանակով»: