Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր բախտը բերել է, որ մեր տնտեսությունը թեթև քաշային է և համաշխարհային տնտեսական ճգնաժամերը մեծ ազդեցություն չեն ունենում՝ ըստ Yerkir.am-ի ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Թադևոս Ավետիսյանը համաձայն չէ Ադիբեկյանի հետ․ «Ես չեմ կիսում այն տեսակետը, որ եթե տնտեսությունը փոքր է, ուրեմն համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդեցություն չի կարող ունենալ․ հետևյալ հիմնավորումով, որ նախ՝ մեր երկիրն իր բացության աստիճանով բավականին առաջատար տեղերում է, այսինքն մեր երկրի տնտեսությունը փոխառնչվում է աշխարհի տնտեսության հետ և երկրորդ, որ մեր երկրի փոքր շուկան հնարավորություն չի տալիս այդ շուկային միտված ներքին զարգացումներն ապահովել, այսինքն, մենք Միացյալ Նահանգների ներքին պահանջարկը չունենք»։
Եթե մենք ասում ենք առաջանցիկ տնտեսական աճ, ապա բացառապես պիտի միտված լինի արտահանմանը, ասաց Թադևոս Ավետիսյանը, իսկ այստեղ հենց հարվածը արտահանմանն է, որովհետև շատ կոնկրետ արդեն իսկ սահմանփակումներ կան և այն շուկաները, ուր մեր ապրաները գնում են, չեն կարող չազդել արտահանման վրա։
Ահարոն Ադիբեկյանն ընդունում է, որ դա մեր եկամուտների վրա ազդելու է և այն տնտեսական հեղափոխությունը, որը խոստանում էր ՔՊ-ն, դառնում է բավականին կասկածելի․ «Որովհետև ոչ ոք չէր կարող սպասել, որ կարող է նման հարված լինել փոքր ու միջին բիզնեսին»։
Ադիբեկյանը նկատեց, որ 2008 թ-ի գլոբալ ֆինանսական ճգնաժամը Հայաստանի համար շատ աննշան անցավ, որովհետև կառավարությունը կարողացավ որոշումներ կայացնել, որպեսզի տարադրամի անկումը չազդի Հայաստանի տնտեսության վրա։
Թադևոս Ավետիսյանը այս տեսակետին էլ համաձայն չէ․ «Այդպես առնվազն հայտարարում էին, որ Հայաստանի տնտեսությունը 2008 թ-ի գլոբալ ճգնաժամի կողքով է անցել, բայց ցավոք 2009 թ-ին ՀՀ տնտեսությունը 14 տոկոսով անկում է ունեցել։ Մենք պիտի դասեր քաղենք, ոնց որ թե՝ չենք քաղում այդ դասերը, հույսներս դրել ենք, որ նախախնամությունը մեզ կօգնի և դուրս կգանք, հույսը պետք է, բայց միայն խոսելով չէ, շատ կոնկերտ գործիքներ են պետք»։
Ահարոն Ադիբեկյանն ավելի լավատես է, նույնիսկ դրական է համարում, որ Ռուսաստան արտահանում ենք սննդամթեր և գյուղատնտեսական ապրանքներ, ուրեմն, ըստ նրա, եթե նավթի գինը իջնի, ինքնարժեքը կնվազի։
«Հայաստանը բավական մեծ տուրիստական հոսքեր ունի, որոնց կեսը հայերն են․ հիմա պարզ չէ՝ հայերը կգա՞ն, թե՞ չեն գա, եթե գան՝ հյուրանոցո՞ւմ կմնան, թե՞ տանը»,-մտահոգություն հայտնեց Ահարոն Ադիբեկյանը։
Նա էլ, սակայն, անհրաժեշտ է համարում, որ ՀՀ կառավարությունը միջոցներ ձեռնարկի հետևանքները կանխելու համար․ «Կառավարությունը հարկային, ակցիզային միջոցներով պետք է զսպի բացասական հետևանքները»։
Թադևոս Ավետիսյանը ՀՀ իշխանություններին խորհուրդ տվեց նայել Գուգլ որոնողական համակարգը․ «Առնվազն Գուգլով կարելի է ծանոթանալ, թե տարբեր երկրներ ինչ միջոցառումներ են ձեռնարկում․ իսկ արդեն ձեռնարկում են այդ երկրները։ Եվ այդ երկրները ոչ թե ձեռնարկում են, որովհետև շատ փող ունեն՝ ծախսելու տեղ չունեն, այլ ձեռնարկում են, որովհետև եթե այսօր չծախսեն այդ գումարը իրենց տնտեսությունը կայունացնելու և վտանգի դեմն առնելու համար, վաղը այդ գումարը ծախսելու են որպես սոցիալական նպաստներ, ծախսելու են որպես գործազրկության նպաստներ, որպեսզի նորից զրոյից սկսեն տնտեսական համակարգերը կայունացնել․ սրանք օրակարգային հարցեր են»։
Ահարոն Ադիբեկյանը հիշեցրեց դեպի Ռուսաստան հայ արտագնա աշխատողների առաջիկա հոսքի մասին կան․ «Հիմա խդնիր է՝ Փաշինյանը կարո՞ղ է Միշուտինի հետ պայմանավորվել, որ մեր աշխատողներին թեթև քննելուց հետո թողնեն ՌԴ, որովհետև դա մեծ բանակ է»։
Նա նաև մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում վերջին տվյալներով՝ 12 հազար ձեռնարկություն է փակվել․ «Դա կարող է շարունակական լինել, դա նշանակում է, որ 12 հազար ընտանիք իր աշխատողներին զրկում է եկամտի աղբյուրներից։ Սա պետությունը պետք է կարողանա թեթևացնել»։
Մանրամասն՝ տեսանյութում․