|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Պոպուլիզմը նույնպես պետք է ունենա սահմաններ և իմաստ: Մեր երկրում այն արդեն կորցրել է իր իմաստը: Բայց ոչ սահմանները։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
«Պոպուլիզմն այլևս չի կարողանա օգնել ընտրությունների մրցավազքում նույնիսկ նոր քաղաքական ուժերին, քանի որ Նիկոլը մենաշնորհ է վերցրել պոպուլիզմի վրա: Ակնհայտ է, որ երկրում ժամկետային զինծառայության խնդիրները դառնում են արդիական, հատկապես 44-օրյա պատերազմից և, փաստորեն, երկրի զինված ուժերի կազմալուծումից հետո:
Կարո՞ղ է մի օր հնչել գաղափար, որ լուծարելով բանակը կարելի է այդ գումարներով բարձրացնել կենսաթոշակները ու աշխատավարձերը: Համոզված եմ, որ եթե Նիկոլը զգա առաջիկա ընտրությունների վատ արդյունքը, այն նույնպես կհնչի:
Առաջարկում եմ, որ երկրում քաղաքական ուժերը բանակի թեման քննարկելիս հրաժարվեն պոպուլիզմից: Պոպուլիզմը ՝ Նիկոլին, իսկ մեզ ՝ պատիվ և արժանապատվություն: Բանակի բարեփոխումը սոլիդ և հեղինակավոր իշխանության օրակարգ է», - նշել է Գևորգյանը։