կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-23 20:57
Հասարակություն

Այն, ինչ արվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ՝ անգամ իռացիոնալ ատելություն և վրեժխնդրություն չի. Զոհրաբյան

Այն, ինչ արվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ՝ անգամ իռացիոնալ ատելություն և վրեժխնդրություն չի. Զոհրաբյան

Նույնիսկ ամենաալոգիկ գործողության մեջ ես կարող եմ երկար բզբզել ու տրամաբանության մի շարիկ գտնել։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Բայց այն, ինչ արվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ՝ անգամ իռացիոնալ ատելություն և վրեժխնդրություն չի։

Այսօր դատարանը մերժեց անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով ՍԴ դիմելու մասին Չարչյանի փաստաբանի միջնորդությունը։

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։

Բժիշկը, ով ունի առողջական լուրջ խնդիրներ՝ շարունակում է պահվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Ու սա մարդու պարզ խոշտանգում է։
Ես չեմ քննարկում «Իզմիրլյանի» բժիշկներին ուղղորդելու, որ քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին՝ հարցի իրավաչափությունը։

Ես քննարկում եմ մեկ ու շատ պարզ հարցի իրավաչափություն. օրական 100 միավորից շատ ինսուլին ստացող մարդու խափանման միջոցը համառորեն չփոխելը։

Ընդամենը խափանման միջոցը։

Եվ վերջ»։