|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր Բանակի կազմավորվան 27-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով «Դվին» հյուրանոց էր ժամանել ՀՀ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղարի Յուրի Խաչատուրովը: Լրագրողների հարցին, թե ինչ կմաղթի զինվորներին, նա պատասխանեց.
«Առողջություն, հաղթանակ, ուրիշ ոչինչ, և թող ոչ մի բանից չվախենան: Մենք ուժեղ ենք»:
Այլ հարցերի նա չպատասխանեց: Նրան դիմավորեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով Յուրի Խաչատուրովին 2018թ. հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: