կարևոր
4444 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-03 19:44
Քաղաքական

Քաղաքական նախաձեռնություններ շրջափակման պայմաններում

Քաղաքական նախաձեռնություններ շրջափակման պայմաններում

Շարունակվող շրջափակումը անկյունադարձային փոփոխությունների է ենթարկել Արցախում բնակվող յուրաքանչյուր անհատի առօրյա կյանքը: Այդ փոփոխությունները անհատական դաշտից առավել նկատելի են Արցախի քաղաքական , տնտեսական, անվտանգային և կենսապահպանման համակարգերում: Բնական է, որ լուծելի խնդիրների առաջին շարքում պարենի, առաջին անհրաժեշտության ապրանքների սակավության վերացման կամ հավասարաչափ բաշխման համակարգի ստեղծումն է:

Պետք է անկեղծորեն արտահայտել, որ այդ ասպարեզում օպերատիվ շտաբը կատարվել է արդյունավետ աշխատանք և այսօրվա դրությամբ այդ խնդիրը լուծված կարելի է համարել: Թվում է թե կենցաղային հարցերի լուծումը կարող է բավարար լինել ավելին դիմակայելու համար և խնդիրներ կարելի է լուծված համարել: Սակայն իրականությունը այլ է: Նման պայմաններում քաղաքական ճիշտ մոտեցումների կիրառումը, հնարավորություն կտա արդյունավետ լուծումներ գտնելու և լավագույն տարբերակները ի հայտ բերել:

Քաղաքական կողմնորոշումների և հաշվարկների դրական ազդեցութոյւնը համատարած են լինում և շոշափելի կլինեն յուրաքանչյուր ոլորտում թե՛ արտաքին հարաբերությունների և թե՛ ներքին կառավարման համակարգերում:

Քաղաքական ուժերի ներքին համերաշխությունը, համախմբվածությունը մեկ թիրախի ուղղությամբ գործածության կենտրոնացումը էական ազդեցություն ունեն ներքին կառավարման և արտաքին քաղաքական նախաձեռնությունների արդյունավետությունը ապահովելու համար: Այս կողմից ճգնաժամային պայմաններում անհրաժեշտ վերադասավորումները պատճառ կդառնան որպեսզի նվազեցվի հնարավոր լարվածության օջախների առկայությունը:

Ելնելով վերը նշված իրողություններից, Արցախի քաղաքական դաշտում այժմեական են մնում մի շարք նախաձեռնությունների և միջոցների կիրառումը:

Այդ լուծումներից առաջինը դեռևս պատերազմից անմիջապես հետո բոլորի մոտ առաջացած մայր օրենքի Սահմանադրության փոփոխության հարցն է: Սահմանադրության բարեփոխումների միջոցով առիթը կլինի մեկ անգամ ևս ամբողջացնել 30 տարիների ընթացքում պետականության գործընթացում գրանցված հաջողությունները և այն համապատասխանեցնել օրվա պահանջներին:

Շրջափակման հետևանքներից մեկը նաև Արցախի քաղաքական մեկուսացումն է, դա ևս Ադրբեջանի նպատակներից մեկն է, որի միջոցով փորձում է բարոյահոգեբանական ճնշման ենթարկել Արցախի ազգաբնակչությունը: Ներկա դրությամբ Ադրբեջանին դա չի հաջողվում լիարժեք իրականացնել, քանի որ Սփյուռքի զանազան օջախներում առկա է ակտիվություն և լոբիստական աշխատանքներ: Սակայն այդ բոլորը չի կարելի բավարար համարել: Անհրաժեշտ է Արցախի ԱԳՆ-ին կից ձևավորել աշխատանքային խումբ արտաքին քաղաքական նախաձեռնությունների մշակման և տեղեկատվական, քարոզչական աշխատանքները համակարգելու համար:

Եվ վերջապես, այս իրավիճակի համահունչ պետական կառավարման համակարգի ձևավորման անհրաժեշտությունը օգտագործելն է: Ներկա դրությամբ աշխատող օպերատիվ կառավարման շտաբը կարողանում է ինչ-որ չափով լուծել կենցաղային, առօրյա հարցեր, սակայն ինչպես ասվեց այլ մակարդակի քաղաքական հարցերի լուծումը ևս անժամանցելի է: Իսկ այդ քաղաքական մարմինը պետք է ի մի բերվի քաղաքական համախմբությամբ և օրենքի թելադրանքով:

«Ապառաժ»-ի խմբագրական
31 հունվարի, 2022թ.