|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ սահմանների ճշգրտման հարցը, որի ուղղությամբ Ադրբեջանը վերջին 4 տարիներին կոնկրետ ակտիվ աշխատանք է տարել կա´մ ՀՀ-ից ագրեսիայի կա´մ շանտաժի գնով տարածքներ խլելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության փաստաթղթի շուրջ բանակցություններից հանել և ավելի ուշ քննարկել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը:
Եթե Բաքվի համար այս կետը «միջանցք» ունենալու հնարավորությունն է, ապա Հայաստանի համար, դա տարիներ շարունակ շրջափակումը ճեղքելու հնարավորությունն է, որն, իհարկե, որևէ պայմաններում, չպետք է անել «միջանցքի» գնով:
Սակայն գանք մեկ այլ կարևոր հարցին: Ադրբեջանից պնդում են, որ այս քայլին են գնացել, որպեսզի իրենց համար առաջնահերթ` ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը, հնարավոր լինի լուծել առավել կարճ ժամկետում:
Թե կոնկրետ ի՞նչ ուղղությամբ և ի՞նչ հարցեր են քննարկում կողմերը, պարզ է միայն խիստ հպանցիկ ու ընդհանուր գծերով:
Բայց առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ սահմանների ճշգրտման հարցը, որի ուղղությամբ Ադրբեջանը վերջին 4 տարիներին կոնկրետ ակտիվ աշխատանք է տարել կա´մ ՀՀ-ից ագրեսիայի կա´մ շանտաժի գնով տարածքներ խլելով»։