կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-23 14:28
Քաղաքական

Ցավալի է, որ «Իմ քայլը» որևէ փոփոխություն չմտցրեց Երևանի ուռճացված աշխատակազմում. Ստյոպա Սաֆարյան

Ցավալի է, որ «Իմ քայլը» որևէ փոփոխություն չմտցրեց Երևանի ուռճացված աշխատակազմում. Ստյոպա Սաֆարյան

50-60 հազար դրամ աշխատավարձ ստացող մանկավարժներ ունենալու պարագայում սոցիալապես արդար չէ ունենալ սուրճ խմող մարզպետի օգնական, և այն էլ` ոչ թե մեկ օրինակից, այլ` երեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ուռճացված աշխատակազմերին: 

«Սա խայտառակություն է: «Իմ քայլը» դաշինքը, երբ ընդդիմություն էր, բազմաթիվ անգամ բարձրացրել է  պետական համակարգի ուռճացման հարցը: Մենք` նույնպես, մասնավորապես`  Երևանի ավագանու նիստերի ժամանակ  ամեն տարի Երևանի վարչական շրջանների աշխատակազմը հաստատելիս կռիվ էր, որովհետև տեսնում էինք՝ քարտուղարուհի, քարտուղարուհու տեղակալ: Սա խելահեղություն էր, և ինձ ցավ պատճառեց այն, որ «Իմ քայլը» դաշինքը որևէ փոփոխություն որևէ ձևով չմտցրեց հենց Երևան քաղաքի ուռճացված աշխատակազմում: Սա էլ հերիք չէ, հիմա էլ մոտ մեկ միլիոնի՝  974 հազար դոլարի  պարգևավճար են տալիս: Այդ հիմնարկներում տեսնում եք, որ սենյակներից սենյակ վազող, սենյակներում սոցցանցերին հետևող, «Ֆեյսբուք»-ում  լայքող և քոմենթ անող աշխատողներ են, դու ո՞ւմ ես պարգևատրում: Նույնը վերաբերում է մարզպետարաններին, երբ, քաղաքական համաձայնությամբ, ժամանակին մարզպետի տեղակալներ էին ավելացվում: Մի՞թե 7 ամսվա մեջ չտեսաք այդ ուռճացումը: Օրենքի խախտումով` 1.5, 4. 5 ամսվա աշխատողին պարգևավճարը ո՞րն է»,- շեշտեց Ստեփան Սաֆարյանը: