|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զրույցում հայտարարել է, որ Փարիզը տվյալներ չունի մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»- ում ահաբեկչության կապի մասին Ուկրաինայի հետ, չորեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունը:
«Լեկորնյուն հաստատել է, որ Ֆրանսիան չունի որևէ տեղեկություն, որը թույլ կտա կապ հաստատել այդ ահաբեկչության և Ուկրաինայի միջև», - ասվում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: