|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ինքնուրույն հաղթել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, բավական է, որ ԱՄՆ-ը Անկարային նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերի. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ինքներս կապահովենք մեր սահմանների անվտանգությունը: Մենք կհաղթենք ԻՊ-ին, և ես ասացի նախագահ Թրամփին, որ բավական է, որպեսզի նրանք մեզ նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերեն: Մանբիջը մենք նույնպես կվերցնենք և կփոխանցենք տերերին»,- ասել է Էրդողանը Անկարայում ելույթի ժամանակ: