կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-16 11:28
Արցախ

Կրակային պատրաստության պարապմունքներ արցախցիների համար՝ ՊԲ նյութատեխնիկական բազայի հիման վրա

Կրակային պատրաստության պարապմունքներ արցախցիների համար՝ ՊԲ նյութատեխնիկական բազայի հիման վրա

Արցախի Հանրապետության քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ, որոնք իրականացվելու են Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա։

Արցախի ԱԽ գրասենյակից  հայտնում են, որ պարապմունքներին մասնակցելու են Հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։