|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
7-րդ գումարման Ազգային ժողովն արդեն 5-րդ օրն է` շարունակում է քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
Այսօր նիստի մեկնարկին ելույթ ունեցավ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանը, որին առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Նա նշեց, որ արդեն 5-րդ օրն է` քննարկում են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Դա յուրօրինակ ռեկորդ է, նման բան նախկինում չի եղել: Եթե նայում ենք ժամանակի խնայողության տեսանկյունից, մենք բավական անարդյունավետ ենք աշխատում: Իհարկե, դա էլ իր պլյուսներն ունի` մեկս մյուսիս տեսակետին ենք ծանոթանում, բայց այն հարցերն ու դիտարկումները, որ այստեղ հնչում են, կարող էին հետագայում էլ հնչել, հրատապությունն այդքան ակնհայտ չէր»,- ասաց Թունյանը և հույս հայտնեց, որ պատգամավորները գոնե այսօր կավարտեն քննարկումներն ու կանցնեն իրենց բուն աշխատանքներին: