|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր` կառավարության նիստից հետո, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր այն հայտարարությանը, թե համակարգում կոռուպցիոն դրսևորումներ տեսնելու դեպքում կդիմի իրավապահ մարմիններին:
«Առիթներ չեն եղել դիմելու իրավապահներին, քանի որ կա երկու հարթություն: Երբ որ մենք ապահովենք բավարար արժանապատիվ փոխհատուցում բուժաշխատողներին, և դրանից հետո լինեն չարամտորեն կոռուպցիոն վարքագիծ ունեցողներ, իհարկե, կդիմենք իրավապահներին»,- ասաց նախարարը:
Առողջապահական համակարգում կոռուպցիոն մեխանիզմները ներկա պահին ուսումնասիրման փուլում են, դրանք են`պետական գնումներ, մրցույթներ, պետական միջոցների բաշխում: Սակայն նախարարը վստահեցրեց, որ շատ հաճախ խախտումներն իրականացվում են օրենքի տառին փաստացի համապատասխանեցնելուց հետո: Այսինքն` մրցույթին մասնակցում է մի ընկերություն, որն առաջարկում է որևէ գին, ու հենց ադ ընկերությունն էլ շահում է մրցույթը:
Ըստ նախարարի` թեև օրենքի տառին համապատասխան է արվել ամեն բան, բայց գործել են անդրկուլիսային պայմանավորվածությունները: Թորոսյանը վստահեցրեց, որ այսուհետ նման բաներ չեն լինելու, չեն լինելու նաև պետական միջոցների անարդյունավետ բաշխումներ: