|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ ինքն է պատասխանատու ՌԴ Մագնիտոգորսկ քաղաքում բնակելի շենքում պայթյունի համար: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, հայտնում է խումբը, որը հետևում է գրոհայինների ակտիվությանը համացանցում:
Նշվում է, որ նման տեղեկություն հայտնվել է ահաբեկիչների կողմից տպագրվող թերթերից մեկում:
Պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան:
Հիշեցնենք, որ, ըստ ՌԴ իշխանությունների վարկածի, ողբերգությունը տեղի է ունեցել գազի պայթյունի հետևանքով:
Պայթյունից առաջացած փլուզման հետևանքով զոհվել էր 37 մարդ: