Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չորս տարի առաջ այս օրը Ադրբեջանը, Թուրքիայի, Իսրայելի ու այլ պետությունների աջակցությամբ, լայնածավալ հարձակում է սկսել Արցախի, ինչու չէ նաև՝ Հայաստանի վրա»: Այս մասին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նրա խոսքով՝ զինված ուժերն ընդունել են հարվածն ու հակահարված տվել։
«Նրանց շնորհիվ հնարավոր է եղել կանխել պատերազմի առավել աղետալի հետևանքները։ Ես համարում եմ, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը: 2023 թվականին կատարվածը ես համարում եմ դրա հետևանքը»,-ասաց Սամվել Շահրամանյանը:
Ինչ վերաբերում է պատերազմում պարտության մեղավորների մասին հարցին, Արցախի նախագահն ասաց. «Հայաստանում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, գործել է ԱԺ-ում համապատասխան հանձնաժողով, որն առաջիկայում երևի կհրապարակի եզրակացությունները ու համապատասխան եզրակացություններ կանենք։ Հանձնաժողովի եզրակացությունն էլ կլինի հիմք մեզ համար, և ոչ միայն դա, մենք ունենք մեր կարծիքները, բայց դրանց մասին կարելի է խոսել համապատասխան քրեական գործերի արդյունքների տեղեկանալով»,-ասաց Արցախի նախագահը՝ հավելելով, դեռ չի կարող քրեական գործերի վերաբերյալ մեկնաբանություններ տալ:
Մանրամանս՝ տեսանյութում։