|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Վերաքննիչ դատարանում քննվել է նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազության բողոքը: Գործով հաջորդ նիստը կանցկացվի հունվարի 25-ին:
Գեւորգյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, նաեւ որպես պաշտոնատար անձ առանձապես խոշոր կաշառք ստանալու, խոշոր չափերով փողերի լվացման, սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելու մեջ: Արմեն Գեւորգյանը, սակայն, առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը դիմել էր դատարան՝ Գեւորգյանին կալանավորելու համար, սակայն առաջին ատյանը դեկտեմբերին մերժել էր միջնորդությունը: